Գնում ենք Ծաղկաձորյան ձմեռային հեքիաթի ետևից

Տևողություն: 6 օր / 5 գիշեր

Մեկնման վայր: Երևան

Վերջնակետ: Երևան

Արժեք: սկսած $395-ին համարժեք դրամ / 1 անձի համար (8 հոգուց բաղկացած խմբում)

Տուրի օրեր: 30.12.2018 – 04.01.2019

Ամփոփ նկարագիր

Ծաղկաձորը Հայաստանի գլխավոր ձմեռային հանգստավայրն է, որը գտնվում է Երևանից 60 կմ հեռավորության վրա: Այն հայտնի լեռնադահուկային հանգստավայր է: Ծաղկաձորում բնակվելու ընթացքում արյան մեջ կտրուկ ավելանում է հեմոգլոբինի մակարդակը:

Այստեղ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը:

Մենք մեր հյուրերին առաջարկում ենք Ծաղկաձորում ամանորյա տոների անցկացման եզակի հնարավորություն

30.12. Ժամանում Երևան: Տրանսֆեր դեպի Ծաղկաձոր: Տեղավորում հյուրանոցում: Հանգիստ:

31.12. Նախաճաշ հյուրանոցում: Շրջագայություն Ծաղկաձորում, այցելություն Կեչառիս վանք: Ճաշ հյուրանոցում: Ամանորյա տոնակատարություն հյուրանոցում` ամանորյա շոու ծրագրով և տոնական ընթրիքով:

01.01. Ազատ օր:

02.01. Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Դիլիջան, շրջագայություն քաղաքում: Այցելություն արհեստավորների փողոց, որը գեղեցիկ փողոց է` հին շենքերով և փայտե փորագրված տներով, որտեղ տեղի արհեստավորների գլխավորությամբ կարելի է փորձել ձուլել կուժ կամ փայտ կտրել: Ճաշ Դիլիջանում: Ետվերադարձ Ծաղկաձոր:

03.01. Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Սևանավանք (IXդ.), որը վանքային համալիր է Սևանի թերակղզում: Ծովից 2000 մետր բարձրությունից կտեսնեք «Հայկական մարգարտին»՝ քաղցրահամ Սևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծ բարձրադիր լճերից մեկը: Ճաշ Սևանում: Վերադարձ Ծաղկաձոր:

04.01. Նախաճաշ հյուրանոցում: Դուրսգրում հյուրանոցից: Այցելություն Վերնիսաժ, որը հուշանվերների շուկա է: Այցելություն փակ մթերային (մրգերի, չրերի և այլն) շուկա:

 

Տուրի արժեքը ներառում է՝

  • կացություն հյուրանոցի (3*) երկտեղանի համարում,
  • նածաճաշ, 2 ճաշ, տոնական ընթրիք,
  • տրանսֆեր,
  • տրանսպորտ,
  • գիդի ծառայություն:

 

Տուրի արժեքը ՉԻ ներառում՝

  • ավիատոմսեր,
  • ալկոհոլային խմիչքներ,
  • ապահովագրություն:

 

Կայցելենք՝

  • Ծաղկաձոր,
  • Դիլիջան,
  • Սևան,
  • Վերնիսաժ (հուշանվերների շուկա),
  • փակ մթերային շուկա (մրգեր, չրեր և այլն):

 

Հավելյալ նշումներ

Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ: Կախված խմբում ներգրավված մարդկանց քանակից տուրի արժեքը կարող է փոփոխվել:


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-content/plugins/really-simple-ssl/class-mixed-content-fixer.php on line 111