Ուղևորվում ենք Արագածոտնի մարզ

  • Amberd

 

Տևողություն: 1 օր

Մեկնման վայր: Երևան

Վերջնակետ: Երևան

Արժեք: 6500 դրամ / 1 անձ

Ամփոփ նկարագիր

Ուղևորվում ենք Արագածոտնի մարզ, ուր մեր առջև կբացվեն Բյուրականի ատղադիտարանի աստղային դարպասները, և մենք կմտնենք Վիկտոր Համբարձումյանի հեքիաթային աշխարհ: Այնուհետև կբարձրանանք դեպի ամպերը և կհայտնվենք Ամբերդի ամրոցում, որը գտնվում է Արագածի հարավային լանջին՝ ձորի բերանին: Այնտեղից կուղևորվենք «Տառերի պուրակ»՝ հուշարձան, որը նվիրված է հայոց գրերին: Կշարունակենք մեր ճանապարհը և կայցելենք Սաղմոսավանք ու Հովաննավանք՝ վանքեր, որոնք ծվարել են Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին:

Տուրի գինը ներառում է՝

  • բարձրակարգ տրանսպորտ,
  • զբոսավարի ծառայություն,
  • Բյուրականի աստղադիտարանի մուտքի տոմսեր:

Կայցելենք՝

  • Բյուրականի աստղադիտարան,
  • Ամբերդ,
  • Տառերի պուրակ,
  • Սաղմոսավանք,
  • Հովաննավանք:

Հավելյալ նշումներ

Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ: Ցանկության դեպքում կարող են կազմվել նաև անհատական տուրեր:


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-content/plugins/really-simple-ssl/class-mixed-content-fixer.php on line 111