Ուղևորվում ենք Լոռու մարզ

  • Haghpat

 

Տևողություն: 1 օր

Մեկնման վայր: Երևան

Վերջնակետ: Երևան

Արժեք: 7000 դրամ / 1 անձ

Ամփոփ նկարագիր

Այս տուրի շրջանակներում կուղևորվենք Լոռու մարզ, որը Հայաստանի ամենագրավիչ և գեղատեսիլ մարզերից մեկն է: Առաջին կանգառը կանենք Վանաձորի բուսաբանական այգում, կզբոսնենք արահետներով, կծանոթանանք այգու հարուստ ֆլորային: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Օձունի եկեղեցի, որը վաղ միջնադարյան եզակի կառույցներից է (V դար): Կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ հանդիսացող Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք հանդիսացել են Հայաստանի նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոններից:

Տուրի արժեքը ներառում է՝

  • Բարձրակարգ տրանսպորտ,
  • Զբոսավարի ծառայություն,
  • 2 շիշ ջուր յուրաքանչյուրին:

Կայցելենք՝

  • Վանաձորի բուսաբանական այգի,
  • Օձուն,
  • Սանահին,
  • Հաղպատ:

Հավելյալ նշումներ

Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-content/plugins/really-simple-ssl/class-mixed-content-fixer.php on line 111