Ուղևորվում ենք Շիրակի մարզ

 

Տևողություն: 1 օր

Մեկնման վայր: Երևան

Վերջնակետ: Երևան

Արժեք: 5500 դրամ / 1 անձ

Ամփոփ նկարագիր

Տուրի շրջանակներում կայցելենք Արուճի տաճար, որը հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է: Այստեղ պահպանվել են բրոնզե դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) ավերակներ։ Կկատարենք շրջայց Գյումրիում, կծանոթանանք քաղաքի տեսարժան վայրերին: Կայցելենք հայ ամենասիրելի դերասաններից մեկի՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը, ուր դեռ զգացվում է նրա շունչը:

Տուրի գինը ներառում է՝

  • բարձրակարգ տրանսպորտ,
  • զբոսավարի ծառայություն,
  • Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի մուտքի տոմսեր:

Կայցելենք ՝

  • Արուճի տաճար,
  • Գյումրի,
  • Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան:

Հավելյալ նշումներ

Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ: Ցանկության դեպքում կարող են կազմվել նաև անհատական տուրեր:


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-includes/functions.php on line 3783

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home/serobclu/amarastravel.am/wp-content/plugins/really-simple-ssl/class-mixed-content-fixer.php on line 111